Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 37-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13 և 14 հոդվածները և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ կետը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1.Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 15.12.2017թ. թիվ 15-Ա որոշումը
2. Հաստատել «Համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը»՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |