Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Ռումինական 10/14 հասցեի բնակիչ Մեխակ Հովհաննեսի Եղիազարյանի /անձնագիր AR0465335, ծնված 20.11.1958թ./ կողմից ներկայացված 19․11․2024թ․ թիվ 1338 դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 30.12.2023թ. թիվ 20238BGZV3 ծածկագրով տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը, 05.01.2022թ. ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ` որոշում եմ.
1. Փոփոխել ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0117-0001 կադաստրային ծածկագրում գտնվող Մեխակ Հովհաննեսի Եղիազարյանի կողմից ինքնակամ կառույցով զբաղեցրած 0.01641 քմ հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Ճանաչել օրինական ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0117-0001 կադաստրային ծածկագրում գտնվող Մեխակ Հովհաննեսի Եղիազարյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 68.90 քմ ներքին մակերեսով տնտեսական շինությունը, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 0,01641 հա մակերեսով հողամասը համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
3. Տնտեսական շինության համար անհրաժեշտ 0,01641 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագծի՝ բնակելի կառուցապատման:
4. Հողամասի սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղադրական հատակագծի:
5. Ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը՝ չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
6. 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում 68.90 քմ ներքին մակերեսով տնտեսական շինության և 0․01641 հա մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
7. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: