Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2024թ. իրականացվող ծրագրերը, որոնք ներառում են.
• ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բազմաբնակարան շենքերի բակերի, թիվ 1, 3, 4 մանկապարտեզների բակերի, քաղաքի և վարչական տարածքների պուրակների բարեկարգում և հիմնանորոգում:
• ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի կառուցում:
• Ստեփանավան համայնքի Ռումինական բազմաբնակարան թիվ 6, 8, 12, 14, 20 շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներ:
• ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կարիքների համար տեխնիկայի ձեռքբերում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |