Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 29.12.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 16-Ա որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանու 08.02.2022 թվականի «Ստեփանավան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 06-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 30.01.2023 թվականի «Ստեփանավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու և Ստեփանավան համայնքի ղեկավարի 06.06.2022թ. թիվ 95/1 կարգադրությունը ուժը կորցրած ճանչելու մասին» թիվ 12/1 կարգադրության և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից վերջիններիս ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ 195000 (հարյուր իննսունինգ հազար) ՀՀ դրամ (համաձայն հավելվածի):
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |