Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել գրող՝ Գագիկ Վարդանյանը «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գրքի 2-րդ հատորի տպագրման համար գումար տրամադրելու համար: Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմի նահատակներին: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Գագիկ Վարդանյանի կողմից ներկայացված 27.05.2022թ. թիվ Վ-328 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Գագիկ Վարդանյանին գիրքի 2-րդ հատորի տպագրմանը աջակցելու համար տրամադրել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |