Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 66-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԹԱՄԱՐԱ ՂԱՐԻԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

Ստեփանավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 73-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)     Ստեփանավան համայնքի 2019 թվականի բյուջեի եկամուտներում.

1. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեներ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար» եկամուտներն ավելացնել 250 000 դրամով:

2. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Տեղական վճարներ» եկամուտները պակասացնել 1 179 380 դրամով:

3. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ » եկամուտները ավելացնել 415 000 դրամով:

2)  Ստեփանավան համայնքի 2019 թվականի բյուջեի ծախսերում.

1. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի նախահաշվի (բաժին 10 խումբ 7 դաս 1) «4819-նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» ծախսային հոդվածից  պակասացնել 1 400 000  դրամ:

2. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի նախահաշվի (բաժին 8 խումբ 2 դաս 4) ծախսերը պակասացնել ընդամենը 229 334  դրամով, որից՝

    1) հոդված «4216- գույքի և սարքավորումների վարձակալություն»  պակասացնել  433 334 դրամ

   2) հոդված «4237-ներկայացուցչական ծախսեր» ավելացնել  490 000  դրամ

   3) հոդված «4261 գրասենյակային նյութեր և հագուստ» պակասացնել  286 000  դրամ:

3. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի նախահաշվի (բաժին 1 խումբ 1 դաս 1) ծախսերը ավելացնել ընդամենը 1 114 954  դրամով, որից՝

    1) հոդված «4111-աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ավելացնել 1 081 000 դրամ

   2) հոդված «4212-էներգետիկ ծառայություններ» ավելացնել  30 304  դրամ

   3) հոդված «4213 – կոմունալ ծառայություններ»  ավելացնել 30 000  դրամ

  4) հոդված «4269 – հատուկ նպատակային այլ նյութեր»   պակասացնել 26 350 դրամ:

4. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Աղբահանում» ծրագրի նախահաշվի (բաժին 5 խումբ 1 դաս 1) «4637-ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» ծախսային հոդվածից  պակասացնել 16 950 000  դրամ:

5. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Փողոցների լուսավորում» ծրագրի նախահաշվի (բաժին 6 խումբ 4 դաս 1) «4637-ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» ծախսային հոդվածով  նախատեսել      2 950 000  դրամ:

6. Ստեփանավան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» ծրագրի նախահաշվի (բաժին 8 խումբ 1 դաս 1) «4637-ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին»  ծախսային հոդվածով  նախատեսել 4 000 000  դրամ:

7. Ստեփանավան համայնքի 2019 թվականի ֆոնդային բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի նախահաշվի (բաժին 4 խումբ 5 դաս 1) «5113–շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածից  պակասացնել 8 360 547  դրամ:

8. Ստեփանավան համայնքի 2019 թվականի ֆոնդային բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի նախահաշվի (բաժին 1 խումբ 6 դաս 1) «5121– տրանսպորտային սարքավորումներ» ծախսային հոդվածը  ավելացնել 3 000 000  դրամով:

9. Ստեփանավան համայնքի 2019 թվականի ֆոնդային բյուջեի «Գյուղատնտեսություն» ծրագրի նախահաշվի (բաժին 4 խումբ 2 դաս 1) «5112–շենքերի և շինությունների շինարարություն»  ծախսային հոդվածով նախատեսել 3 721 477  դրամ:

10. Ստեփանավան համայնքի 2019 թվականի ֆոնդային բյուջեի «Ջրամատակարարում» ծրագրի նախահաշվի (բաժին 6 խումբ 3 դաս 1) «5112–շենքերի և շինությունների շինարարություն»   ծախսային հոդվածով  նախատեսել 1 639 070  դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԱՄԱՐԱ ՂԱՐԻԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner