Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող Սուրբ Վարդանի փողոց թիվ 35 հասցեով հողամասը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0119-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, Սուրբ Վարդան փողոց թիվ 35 փոստային հասցեում գտնվող հողամասը: Մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 1221000 /մեկ միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար/ ՀՀ դրամ: |