|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հոկտեմբերի 2025 թվականի N 1155 |
«ԷԿՈ ԼԱՅՖ ԼՈՋ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «ԷԿՈ ԼԱՅՖ ԼՈՋ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Մերի Հակոբյանի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ՝ որոշում եմ. 1.Ստեփանավան համայնքի Անտառային փողոց թիվ 6/2 հասցեում գործող «ԷԿՈ ԼԱՅՖ ԼՈՋ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Մերի Հակոբյանի հայտը բավարարել և նրան տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար՝ 01.10.2025-31.12.2025թթ.: 2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: 3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|