Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի նոյմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի N 29-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 1318-Ն, 2017 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» N 1251-Ն և 2017 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 25-ի N 758-Ա/Ք հրամանում լրացումներ կատարելու մասին» 1245-Ա/2 հրամանները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Փոփոխություններ կատարել Ստեփանավան համայնքի ավագանու 29.11.2019թ. թիվ 88-Ա որոշման` 1, 2, 3, 4 հավելվածները:
2. Հաստատել 2020 թ. համայնքի բյուջետային հիմնարկների, կրթության և մշակութային ՀՈԱԿ-ի հաստքացուցակը և պաշտոնային նոր դրույքաչափերը` համաձայն թիվ 1, 2, 3, 4 հավելվածների: |