Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրմանմասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ զոհված, անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին տրամադրել աղբահանության և բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար վճարների դրույքաչափի նկատմամբ արտոնություն՝ ազատելով մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը առկա աղբահանության վճարի պարտավորությունների և հաշվարկված տույժերի վճարումից՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ: 2. Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամներ են հանդիսանում ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), տատը և պապը, եթե նրանք սույն որոշման 1-ին կետում նշված զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում, ինչպես նաև քույրերը և եղբայրները, եթե վերջիններս սույն որոշման 1-ին կետում նշված զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել: 3. Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց աղբահանության վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն (համաձայն ՀՀ կառավարության 08.07.1997 թվականի թիվ 251 որոշման 2-րդ կետի դ ենթակետի)։ 4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |