Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 140-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը:
  Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, 16.12.2024թ. թիվ 16122024-06-0060, 11.12.2024թ. թիվ 11122024-06-0065, 22.11.2024թ. թիվ 22112024-06-0047 և 05.11.2024թ. թիվ 05112024-06-0034 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին
որոշում է

Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը՝
• Ստեփանավան համայնքի 06-007-0015-0057 կադաստրային ծածկագրի Մարշալ Բաղրամյան փողոց 5 հողամաս հասցեում գտնվող 0.00492 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 492000 /չորս հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ:
• Ստեփանավան համայնքի 06-106-0023-0009 կադաստրային ծածկագրի գյուղ Ուրասար 1-ին փողոց 3 հողամաս հասցեում գտնվող 0.13561 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 1356100 /մեկ միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար հարյուր/ ՀՀ դրամ:
• Ստեփանավան համայնքի 06-106-0002-0007 կադաստրային ծածկագրի գյուղ Ուրասար 4-րդ փողոց 8 հողամաս հասցեում գտնվող 0.4371 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 4371000 /չորս միլիոն երեք հարյուր յոթանասունմեկ հազար/ ՀՀ դրամ:
• Ստեփանավան համայնքի 06-106-0002-0008 կադաստրային ծածկագրի գյուղ Ուրասար 6-րդ փողոց 16 հողամաս հասցեում գտնվող 0.20527 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել՝ 2052700 /երկու միլիոն հիսուներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner