Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 13.09.2022թ.-ի թիվ 76-Ն որոշման 33-րդ կետը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 27-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի զինանշանը՝ համաձայն հավելվածի և խորհրդանիշերի. • Զինանշանը պատկերված է վահանի տեսքով՝ որպես ուժի խորհրդանիշ: • Կենտրոնում որպես քաղաքի այցեքարտ՝ Ստեփան Շահումյանի արձանը: • Հեռվում վեր է խոյանում Արջասարը՝ որպես հավերժության խորհրդանիշ: • Սոճիներն և եղևնիները խորհրդանշում են մայր բնությունը՝ որպես կանաչ քաղաք: • Սյուների վերևում վեր է խոյանում արծիվը՝ որպես հզորության խորհրդանիշ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |