Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 նոյեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0055-0001 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/7 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0.04 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՅՈՄ ՀԱՄԼԵՏԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ՀԱՄԼԵՏԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՆԻ ՄԱԿԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Արտյոմ Համլետի Եղիազարյանի լիազոր ներկայացուցիչ Արմինե Արթուրի Խառատյանի կողմից ներկայացված 20.09.2024թ. թիվ 1033 դիմումը, 23.09.2008թ. թիվ 2539281 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 31.12.2023թ. թիվ 2023YNTUHM ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 18.12.2023թ.կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը և այն հանգամանքը, որ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.04 հա հողամասը համապատասխանում է ՀՀ hողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ ծածկը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով ՀՀ hողայի օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի է ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, 26.05.1998թ. 108-Կ հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.

1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0055-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, բնակելի տան սպասարկման համար նախատեսված, բնակավայրերի նպատակային նշանակության 0.04 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Արտյոմ Համլետի Եղիազարյանի, Կարեն Համլետի Եղիազարյանի և Անի Մակարի Հարությունյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Փոխել ք. Ստեփանավան Իսահակյան փողոց թիվ 2/7 հասցեյում գտնվող բնակարանի գործառնական նշանակությունը՝ բնակելի տուն գործառնական նշանակության:
3. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Իսահակյան փողոց թիվ 2/7 հասցեի, Արտյոմ Համլետի Եղիազարյանին, Կարեն Համլետի Եղիազարյանին և Անի Մակարի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-007-0055-0001 կադաստրային ծածկագրի 0,04 հա հողամասում գտնվող 15.3 քմ ծածկը:
4. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել 15.3 քմ ծածկի համար 21760 /քսանմեկ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված ծածկի օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
5. Հողամասի սահմանները որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner