Հիմք ընդունելով Արտյոմ Համլետի Եղիազարյանի լիազոր ներկայացուցիչ Արմինե Արթուրի Խառատյանի կողմից ներկայացված 20.09.2024թ. թիվ 1033 դիմումը, 23.09.2008թ. թիվ 2539281 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 31.12.2023թ. թիվ 2023YNTUHM ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 18.12.2023թ.կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը և այն հանգամանքը, որ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.04 հա հողամասը համապատասխանում է ՀՀ hողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ ծածկը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով ՀՀ hողայի օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի է ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, 26.05.1998թ. 108-Կ հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.
1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0055-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, բնակելի տան սպասարկման համար նախատեսված, բնակավայրերի նպատակային նշանակության 0.04 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Արտյոմ Համլետի Եղիազարյանի, Կարեն Համլետի Եղիազարյանի և Անի Մակարի Հարությունյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Փոխել ք. Ստեփանավան Իսահակյան փողոց թիվ 2/7 հասցեյում գտնվող բնակարանի գործառնական նշանակությունը՝ բնակելի տուն գործառնական նշանակության:
3. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Իսահակյան փողոց թիվ 2/7 հասցեի, Արտյոմ Համլետի Եղիազարյանին, Կարեն Համլետի Եղիազարյանին և Անի Մակարի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-007-0055-0001 կադաստրային ծածկագրի 0,04 հա հողամասում գտնվող 15.3 քմ ծածկը:
4. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել 15.3 քմ ծածկի համար 21760 /քսանմեկ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված ծածկի օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
5. Հողամասի սահմանները որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում: