Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով 03.04.2024թ. թիվ 03042024-06-0076 և 12.03.2025թ. թիվ 12032025-06-0020 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, հաշվի առնելով, որ Ստեփանավան համայնքի, Ուրասար գյուղի 06-106-0133-0008 կադաստրային ծածկագրի 0,4 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող, «ՍՏԵՓՁՈՐ-1» ՍՊԸ-ի կողմից վարձակալած՝ Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղում գտնվող 06-106-0133-0008 կադաստրային ծածկագրով 0,4 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը, թույլատրել ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ 92,4 ՀՀ դրամ/ ընդհանուր 369600 /երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել «ՍՏԵՓՁՈՐ-1» ՍՊԸ-ին: