Հիմք ընդունելով Էդգար Էդիկի Այվազյանի կողից ներկայացված 09.09.2025թ․ թիվ 2089 դիմումը, 07.09.2021թ. թիվ 07092021-06-0041 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստաված քաղաքաշինական փաստաթղթերը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից 20.11.2023թ. կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, Ստեփանավան քաղաքի 2013թ. գլխավոր հատակագիծը, Ստեփանավան համայնքի ղեկավարի՝ 27.04.2024թ. թիվ 916 որոշումը, 03.12.2024թ. թիվ 1404, 13.12.2024թ, թիվ 1466 և 11 մարտի 2025թ. թիվ 401 գրությունները ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Մ. Բաղրամյան փողոց 72 հասցեի 06-007-0024-0004 կադաստրային ծածկագրի 0.0392 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.003443 հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և ընդհանուր 0.0329 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, որում ընդգրկված է նաև 0.003443 հա հողամասի նկատմամբ ճանաչել Էդգար Էդիկի Այվազյանի սեփականության իրավունքը։
2. Համայնքապետարանի համապատասխան բաժնին՝ Ստեփանավան քաղաքի հերթապա քարտեզում և գլխավոր հատակագծում օրենքով սահմանված կարգով իրականացնել համապատասխան փոփոխությունը։
3. Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 20.03.2025թ. թիվ 20032025-06-0062 կասեցման որոշմամբ նշված՝ նախագծում պարիսպը նախատեսված չլինելու վերաբերյալ համայնքքապետարանի կողմից տրամադրվել են պարզաբանումներ 03.12.2024թ. թիվ 1404 և 13.12.2024թ. թիվ 1466 գրություններով, որը կարգավորվում է նաև ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման 4-րդ հավելվածի 1-ի ցակի 6-րդ կետի 2-րդ ենթակետի թ պարբերությամբ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից՝ Ստեփանավանի համայնքապետարանի կողմից ք. Ստեփանավան Մ. Բաղրամյան փողոց 72 հասցեի անշարժ գույքի պետական գրանցման համար հաստատված քաղաքաշինական փաստաթղթերից, համայնքի ղեկավարի՝ 27.04.2024թ. թիվ 916 որոշումից, 03.12.2024թ. թիվ 1404, 13.12.2024թ, թիվ 1466 և 11 մարտի 2025թ. թիվ 401 գրություններից, ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցմաան Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: