Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերից Ստեփանավանի քաղաքային համայնքին անհատույց փոխանցվող հողերի մասին ՀՀ կառավարության 27.04.2006թ. 570-Ն որոշման հավելված N 6 –ով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 04.02.2020թ. թիվ 06-Ա որոշումը, քանի որ Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Գ.Նժդեհի փողոց 5/1 հասցեի, 06-007-0084-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.001151 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը համարվում է չմասնավորեցվող տարածք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |