Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 04-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 04.07.2007Թ. ԹԻՎ 30 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-Ը ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավանի մշակույթի պալատը հանդիսանում է համայնքի հնագույն օջախներից մեկը: Տարիներ շարունակ այն ծառայել է համայնքի հասարակական կյանքին, ինչպես նաև բնակչության կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը: Հաշվի առնելով արմատներով ստեփանավանցի հայ մեծ նահապետ Սոս Սարգսյանի մշակույթի բնագավառում ներդրած մեծ ավանդը և դերը, ինչպես նաև համայնքի բնակիչների կարծիքներն ու բազմաթիվ խնդրանքները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

  1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 04.07.2007թ. թիվ 30 որոշումը:
  2. Ստեփանավանի «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ը անվանափոխել «Ստեփանավանի Սոս Սարգսյանի  անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի:
  3. Հանձնարարել «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Թունյանին՝ կատարել համապատասխան իրավական բնույթի գործառույթները:
  4. Ստեփանավանի «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատ»  ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner