Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով, 5-րդ գլխի դրույթներով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Սահմանել Ստեփանավան համայնքի էթիկայի և վարքագծի կանոնները՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 13.09.2022թ. թիվ 88-Ն որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |