Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 նոյեմբերի 2024 թ.

2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 29.12.2021 թվականի թիվ 13-Ա որոշումը, «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հաշվապահական հաշվառում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 2-րդ գլխի 2.3 կետի «գ» ենթակետը, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 17-րդ հոդվածի դրույթներով , ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 15-րդ գլխի պահանջներով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի դրույթներով որոշում եմ`

1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (Ստեփանավանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ, Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ) 2025 թվականի սննդամթերքի (առանց ամառային բանջարեղենի) ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանավան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (Ստեփանավանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ, Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ,  Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ, Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոց ՀՈԱԿ, Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ, Ստեփանավանի քաղաքային գրադարան ՀՈԱԿ, Ստեփանավան համայնքի Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ) 2025 թվականի գրասենյակային ապրանքների և գրենական նյութերի, տնտեսական ապրանքների և հիգիենիկ նյութերի ձեռքբերման գնման գործընթացները կազմակերպել և իրականացնել կենտրոնացված կարգով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի , ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթներին համապատասխան։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner