Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 հուլիսի 2025 թ.

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԷՄԻԼ ԱՐԱՐԱՏԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2025 թվականի մայիսի 23-ի թիվ 1156 դիմումով ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44-րդ տան բնակիչ Արարատ Խրիստաֆորի Աղաջանյանը (ծնված՝ 01․03․1974 թվականին, անձնագիր՝ AT0311883, տրված 21․11․2019 թվականին, 053-ի կողմից) իր որդու՝ Էմիլ Արարատի Աղաջանյանի (ծնված՝ 27․03․2006 թվականին, անձնագիր՝ AT0214470, տրված 12․04․2024 թվականին, 039-ի կողմից) նկատմամբ իրեն խնամակալ նշանակելու խնդրանքով:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԼԴ/0772/02/24 քաղաքացիական գործով 2025 թվականի մայիսի 12-ից օրինական ուժի մեջ մտած վճռով Էմիլ Արարատի Աղաջանյանը ճանաչվել է անգործունակ։

Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնն իր 2025 թվականի հունիսի 9-ի թիվ 246 գրությամբ տվել է դրական եզրակացություն Արարատ Խրիստաֆորի Աղաջանյանին իր որդու՝ Էմիլ Արարատի Աղաջանյանի նկատմամբ խնամակալ նշանակելու վերաբերյալ։

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի սոցիալական աշխատակիցների կատարած տունայցերի հաշվետվության համաձայն, Արարատ Խրիստաֆորի Աղաջանյանի տան սոցիալ-կենցաղային պայմանները բավարար են։

Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0772/02/24 քաղաքացիական գործով 2025 թվականի մայիսի 12-ից օրինական ուժի մեջ մտած վճռը, Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի կողմից տրված դրական եզրակացությունը, Ստեփանավանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 2-ի նիստի եզրակացությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածներով, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016 թվականի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.

1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի, Ստեփանավան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44-րդ տան բնակիչ Արարատ Խրիստաֆորի Աղաջանյանին (ծնված՝ 01․03․1974թվականին, անձնագիր՝ AT0311883, տրված 21․11․2019 թվականին, 053-ի կողմից) նշանակել իր անգործունակ որդու՝ Էմիլ Արարատի Աղաջանյանի (ծնված՝ 27․03․ 2006 թվականին, անձնագիր՝ AT0214470, տրված 12․04․2024 թվականին 039-ի կողմից) նկատմամբ խնամակալ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարիամ Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9671656b-554d-4262-85c6-dc8ebaec368a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner