Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ մասով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 1918 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 09.07.2018թ. թիվ 126 դրական եզրակացությունը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին` որոշում է`
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-0106-0136-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 2.5403 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը` Ուրասարի դոլերիտային բազալտի հանքավայրի շահագործման նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբեկտների հողերի նպատակային նշանակության, ընդերքօգտագործման համար տրամադրված հողեր գործառնական նշանակության:
2. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: