Համայնքների միավորման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել Ստեփանավան համայնքի 2017թ. բյուջեում կատարել փոփոխություններ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 31.32 հոդվածների համաձայն համայնքի ավագանին որոշում է
1. Համայնքի 2017թ. բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն 1, 2, 3 հավելվածների:
2. Հաստատել համայնքի 2017թ. ճշտված բյուջեն`- 452831.820 հազ. դրամ
վարչական բյուջեի գծով – 432053.797 հազ. դրամ
ֆոնդային բյուջեի գծով – 20778.023 հազ.դրամ
3. Հաստատել համայնքի 2017թ. ճշտված բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների / կիցներկայացվում է եկամուտների ամփոփը/:
4. Հաստատել համայնքի 2017թ. ճշտված բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման /կից
ներկայացվում է ծախսերի ամփոփը/:
Սահմանել, որ`
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի
համամասնությունները,
բ/ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: