Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 12.06.2018թ. թիվ 01/16.2/3596-18 հանձնարարականի համաձայն անհրաժեշտ է ապահովել համայնքի ավագանու կողմից հաստատված աճուրդային կարգով օտարվելիք գույքի ցանկի առկայությունը համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Ստեփանավան համայնքում 2018 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարվելիք անշարժ գույքի ցանկը համաձայն թիվ 1 հավելվածի: |