Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. «Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 13.05.2022թ. «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնք Ստեփանավան քաղաքի Մ. Բաղրամյան փողոց 124/2 հասցեում գտնվող Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին սեփականության իրավունքով պատկանող 37.6 քմ ներքին մակերեսով խանութի շենքի զբաղեցրած 50.31 քմ արտաքին մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին» թիվ 49-Ա որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |