Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի, Ստեփանավան քաղաքի Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ե. Չարենցի և Վ. Բալայան (Ձորագետի կամրջի սկզբնամաս) փողոցների հատման հանգույցի կառուցապատման համար՝ Սամվել Արշալույսի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, 26.04.2024թ. թիվ 26042024-06-0050 և 26.04.2024թ. թիվ 26042024-06-0053 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներով պետական գրանցում ստացած՝ համապատասխանաբար 0.00529 և 0.00019 հա մակերեսներով հողամասերը և Արցախի փողոց թիվ 13 հասցեում գտնվող, 0.12 հա մակերեսով հողամասի հետ փոխանակելուն՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |