Ստեփանավան համայնքի վարչական տարածքում «ՄԵՐ ՁԵՎՈՎ» Ազգային Արժեքների Պահպանության Հասարակական Կազմակերպության Նախագահ Ալեքսան Ալեքսանյանը 2025 թվականի նոյեմբերի 11-ին հայտ է ներկայացրել համայնքապետարան այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 08.04.2022թ. «Ստեփանավան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 29-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ` որոշում եմ.
1.Ստեփանավան համայնքի Սոս Սարգսյան փողոցի թիվ 18 հասցեում գործող «ՄԵՐ ՁԵՎՈՎ» Ազգային Արժեքների Պահպանության Հասարակական Կազմակերպության Նախագահ Ալեքսան Ալեքսանյանի հայտը բավարարել և նրան տալ Սոս Սարգսյան փողոցի 18 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի պատուհանների վրա այլ արտաքին գովազդի 8,2 քմ տեղադրման թույլտվություն ընթացիկ տարվա 01.11.2025-31.12.2025թթ. ժամանակահատվածի համար:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: