Ստեփանավան համայնքի ավագանու 29.11.2019թ. թիվ 88-Ա որոշման թիվ 6 հավելվածով հաստատվել է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, Ներկայումս աշխատանքների ծավալի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Ստեփանավան համայնքի ավագանու 29.11.2019թ. թիվ 88-Ա որոշման թիվ 6 հավելվածում: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեփանավան համայնքի ավագանու 29.11.2019թ. թիվ 88-Ա որոշման թիվ 6 հավելվածում կատարել փոփոխություն, այն է «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանել` 49, հաստիքների թվաքանակը` 49:
2. Փոփոխել Ստեփանավան համայնքի ավագանու 29.11.2019թ. թիվ 88-Ա որոշման թիվ 6 հավելվածում հաստիքի անվանումը բաժնի 17-րդ և 18-րդ կետերը`
Ավագ հսկիչ 1 89611 130000
Հսկիչ 2 89611 179222
3. Հաստատել 2019թ. «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: