Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, Դեսին փողոց թիվ 32/10 հասցեի բնակիչ Սեդա Հակոբյանը: Վերջինս շնչառական լուրջ հիվանդությամբ տառապող թոռնիկ ունի, ում ծնողները մահացած են: Խնամքի ամբողջ հոգսը իր վրա է, իսկ դեղորայքը բավականին թանկարժեք է: Գտնվում են ֆինանսապես ծանր կացության մեջ: Հիմք ընդունելով Սեդա Հակոբյանի կողմից ներկայացված 13.05.2022թ. թիվ Հ-271 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1.Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Սեդա Հակոբյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ: |