Քննարկելով «Քաղաքացու ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» Եվրոմիության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» հիմնադրամի կողմից Հայրենական Մեծ պատերազմի հուշահամալիրի վերանորոգմանն ու բարեկարգմանն ուղղված «Պատմությանն ուղիղ նայելով. բարեկարգ և խնամված» ծրագրի հայտը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` Հավանություն տալ «Քաղաքացու ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» Եվրոմիության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» հիմնադրամի կողմից ներկայացված «Պատմությանն ուղիղ նայելով. բարեկարգ և խնամված» ծրագրային հայտին։ |