Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 19.12.2011թ. թիվ 2533127 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի Գյուլիդարի թիվ 1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայական N 2533127, կադաստրային ծածկագիր 06-007-0298-0002) 0.14 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ամրակայված ջրատնտեսական շենք, շինությունները նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի:
2. Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում Ջրային կոմիտեի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նվիրառուի հաշվին:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործոխությունների իրականացումը: |