Բովանդակություն * | Ստեփանավան համայնքի ղեկավարը հունվարի 17-ին համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների, «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և «Ստեփանավանի հաշվապահական հաշվառում» ՀՈԱԿ-ի տնօրենների հետ անցկացրեց խորհրդակցություն: Քննարկվեցին աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Աշխատանքային գործընթացն ավելի համակարգված կազմակերպելու համար Արմեն Գրիգորյանը հանձնարարեց կազմել աշխատանքային պլան: Համայնքի ղեկավարը լսեց տնօրեններին, պատասխանեց նրանց հուզող բոլոր հարցերին և վերհանված խնդիրների լուծման նպատակով տվեց համապատասխան հանձնարարականներ: |