Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Անվանափոխել Ստեփանավան համայնքի «Սոս Սարգսյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Ստեփանավանի քաղաքային գրադարան» անվանումով և հաստատել կանոնադրությունը նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 27.09.2019 թվականի թիվ 73-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |