|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 փետրվարի 2018 թվականի N 22-Ն |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 28.10.2010 թվականի թիվ 1477-ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է`
- Տալ համաձայնություն Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքները` ՀՀ կառավարության 28.10.2010 թվականի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով մինչև մեկ տարի ժամկետով առանց մրցույթի համայնքի ղեկավարի կողմից համայնքի արոտ օգտագործողների և խոտհարք օգտագործողների հետ պայմանագրերի կնքելուն:
- Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
|
Կողմ -12 ԱՍՐՅԱՆ ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|