Հիմք ընդունելով Մացակ Սարգսի Ջիլավյանի կողմից 18.04.2025թ. ներկայացված թիվ 862 դիմումը՝ Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Արեվելյան փողոց 12 բնակելի տուն հասցեում 2020 թվականին ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 29.05.2023թ. N 29052023-06-0010 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 28.12.2023թ. թիվ 2023PLTUVW ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 25.11.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.
1. Օրինականացնել Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Արեվելյան փողոց 12 բնակելի տուն հասցեում գտնվող, Մացակ Սարգսի Ջիլավյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-007-0308-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.03483 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 70.08 քմ ներքին մակերեսով, աստիճանավանդակը՝ 3․39 քմ մակերեսով, բնակելի տունը՝ 41.47 քմ ներքին մակերեսով, բաց պատշգամբը՝ 4.09 քմ մակերեսով, պարիսպը՝ 5.38 քմ մակերեսով, պարիսպը` 0.69 քմ մակերեսով, պարիսպը` 0.17 քմ մակերեսով, պարիսպը` 1.49 քմ մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 70.08 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 117244 /մեկ հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, 3.39 քմ մակերեսով աստիճանավանդակ համար 5672 /հինգ հազար վեց հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ, 41.47 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 69380 /վաթսունինը հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, 4.09 քմ մակերեսով բաց պատշգամբ համար 6843 /վեց հազար ութ հարյուր կառասուներեք/ ՀՀ դրամ, 5.38 քմ մակերեսով պարսպի համար 9000 /ինը հազար / ՀՀ դրամ, 0.69 քմ մակերեսով պարսպի համար 1155 /մեկ հազար մեկ հարյուր հիթսունհինգ / ՀՀ դրամ, 0.17 քմ մակերեսով պարսպի համար 285 /երկու հարյուր ութսունհինգ / ՀՀ դրամ, 1.49 քմ մակերեսով պարսպի համար 2493 /երկու հազար չորս հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ ։ Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 212072 /երկու հարյուր տասներկու հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: