Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը` Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Ստեփանավան համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 86-Ն որոշմամբ հաստատված Ստեփանավան համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
Ստեփանավան համայնքի 2020 թվականի վարչական բյուջեի «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի նախահաշվի (բաժին 11 խումբ 1 դաս 2) «4891- պահուստային միջոցներ» ծախսային հոդվածից 1133000 /մեկ միլիոն հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ կատարել հատկացում, որը ուղղել «Գյուղատնտեսություն» ծրագրի նախահաշվի (բաժին 04 խումբ 2 դաս 1) «4241- մասնագիտական ծառայություններ» ծախսային հոդվածին 1133000 /մեկ միլիոն հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ: |