Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0128-0038 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.02 հա մակերեսով, Աշոտ Երկաթի փողոց թիվ 17/4 հասցեով հողամասը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0128-0038 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.02 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, Աշոտ Երկաթի փողոց թիվ 17/4 փոստային հասցեում գտնվող հողամասը՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով: Մեկնարկային գին սահմանել՝ 245000 /երկու հարյուր քառասունհինգ հազար / ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: