2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Ալեքսան Գրիգորի Շարբաթյանյանի անվամբ գրանցված NISSAN TEANA 2.5 մակնիշի, 36NN027 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 142625/մեկ հարյուր քառասուներկու հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 122684 /մեկ հարյուր քսաներկու հազար վեց հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 19941 /տասնինը հազար ինը հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2021-2023թթ․ ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2024 թվականի փետրվարի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2024 թվականի մարտի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Ալեքսան Գրիգորի Շարբաթյանյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2024 թվականի մարտի 12-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 12 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
1. Քաղաքացի Ալեքսան Գրիգորի Շարբաթյանյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 142625 /մեկ հարյուր քառասուներկու հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. 2020 թվականը ներառյալ փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255101454 հաշվարկային հաշվին։ Սկսած 2021 թվականից փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255002538 հաշվարկային հաշվին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: