Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ազատ Վարդանյանի 2023 թվականի նոյեմբերի 08-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 27.12.2022թ. թիվ 130-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Բաղրամյան 182գ հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Ազատ Վարդանյանի հայտը բավարարել և նրան տալ տեխնիկական հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա համար՝ 01.01.2023-31.12.2023թթ.:
2. Հանձնարարել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ՝ Ռ. Վարդանյանին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման, առևտրի սպասարկման և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: