Հիմք ընդունելով Հարություն Կազբեկի Սարգսյանի լիազորված անձ Լիաննա Հարությունի Սարգյսանի կողմից 20.11.2024թ. ներկայացված թիվ Ս-1344 դիմումը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 21.19.2023թ. տրված լիազորագիրը՝ նոտարական ակտի կոդ 715-20240422-67-7884526, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011KVV326G ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան հասցեում գտնվող 06-007-0146-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Սասունցի Դավթի փողոց 31 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: