Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածԻ 1-ին մասի 25-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 14.06.2024 թվականի «Պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ծրագրեր ներկայացնելու մասին» թիվ 63-Ա որոշման երկրորդ պարբերության առաջին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. • ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Մեղապարտ, Ռուսթավելի և Սուրբ Նշան փողոցների հիմնանորոգման և Գ.Նժդեհ փողոցի մայթերի մասնակի նորոգման աշխատանքներ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից |