Հիմք ընդունելով «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը, ՀՀ ՏԿԵՆ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության 06.10.2023թ. թիվ ԵՀԹ-29/371 թույլտվությունը, ընդերքօգտագործման 06.10.2023թ. թիվ Պ-371 պայմանագիրը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 25.01.2023թ. տրված ԲՓ N 0011-23 պետական փորձաքննության եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 76-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, ՀՀ կառավարթության 12.04.2001 թվականի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի «ը» ենթակետը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական սահմանում գտնվող, 06-106-0308-0001 կադաստրային ծածկագրով, 920.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը՝ երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով, երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ին ի դեմս տնօրեն Հովհաննես Կարապետյանի։ 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-106-0308-0001 կադաստրային ծածկագրով, 920.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի երեք տարվա համար վարձավճարի չափը սահմանել՝ 45000000/քառասունհինգ միլիոն/ ՀՀ դրամ։ 3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել հողամասերի վարձակալության պայմանագիր։ 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |