Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 22-րդ և 25-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 11.01.2024թ. թիվ 48-Ա որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքը ընդունում է Հայաստանի Հանրապետության՝ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան, Հ. Մեսրոպյան փողոց 32 հասցեում գտնվող 344.9 քառ մետր մակերեսով շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 5.9244 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N Գ13112023-01-0001 վկայական, այսուհետ՝ գույք):
2. Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող ծախսերը ենթակա են իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի միջոցներով:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner