Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի 31.05.2024 թ. N 01/107.4/04556-2024 գրությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 17-ի թիվ 39-Ա որոշման N 1 հավելվածը խմբագրել և այն շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |