Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՌԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, ավագանին որոշում է` 1.Հաշվի առնելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0106-0001, 06-007-0304-0025 ծածկագրերից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության, համապատասխանաբար՝ 0.02138 հա և 0.1037 հա մակերեսով հողամասերը ընդգրկված են ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, փոփոխել վերը նշված հողամասերի գործառնական նշանակությունները՝ 06-007-0106-0001 ծածկագրի 0.02138 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, իսկ 06-007-0304-0025 ծածկագրի 0.1037 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2.Հիմք ընդունելով համայնքի գլխավոր հատակագիծը՝ 06-007-0106-0001 ծածկագրերից առանձնացված 0.02138 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի, որը ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 06-007-0304-0025 ծածկագրից առանձնացված 0.1037 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի, որը ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 3.Հողամասերի սահմանները որոշվում են «ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՌԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |