Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի երկրապահ կամավորական միության նախագահ՝ Գագիկ Վարդումյանի 14.09.2022թ. թիվ Վ-687 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի երկրապահ կամավորներին առաջնային անհրաժեշտության պարագաներ ապահովելու համար տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |