Հիմք ընդունելով Շուշանիկ Բորիսի Ներկարարյանի 28/07/2025 թվականի թիվ 1722 դիմումը, Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 01/08/2025 թվականին տրված դրական եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02/06/2016 թվականի N 631-Նորոշման 9-րդկետի 4-րդմասի գ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով որոշում եմ՝
1․ Թույլատրել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամաս թիվ 7/6 հասցեի բնակիչ Շուշանիկ Բորիսի Ներկարարյանին (ծնված` 12/05/1982թ., անձնագիր` AU0637036, տրված` 02/03/2022թ., 053-ի կողմից) իր անչափահաս դստեր՝ Լիլյա Արմենի Կիրակոսյանին (ծնված՝ 29/06/2009թ․, ծննդյան վկայական՝ ԱԲ 405289, անձնագիր՝ AL0311132 տրված 28/06/2023թ․, 053-ի կողմից) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված՝ 06-007-0214-0007 կադաստրային ծածկագրով, 0,11127 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Սոս Սարգսյան փողոց թիվ 94 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19062023-06-0044 վկայական) անշարժ գույքն ավելի ցածր տոկոսադրույքով գրավադրելու նպատակով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ից տեղափոխել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։