Հիմք ընդունելով Ռազմիկ Սեդրակի Սահակյանի /ծնված 28․01․1950թ․/ լիազորված անձ Կարինե Համբարձումի Աղաջանյանի կողմից ներկայացված դիմումը, ժողովրդական դեպուտատների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի նիստի 01․06․1989թ․ թիվ 8 արձանագրությունից քաղվացքը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ՝ որոշում եմ․
1․ Վերականգնել Մարզ Լոռի համայնք Ստեփանավան ք․ 06-007-0143-0010 կադաստրային ծածկագրում գտնվող 780․6 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը ՝
ա/ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ 06-007-0143-0010 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 780․6 քմ
բ/ Հաստատել հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հավելվածի։
2․ Սոյն որոշման 1-ին կետում նշված 780․6 քմ մակերեսով հողամասից 600․0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց ճանաչել Ռազմիկ Սեդրակի Սահակյանի սեփականության իրավունքը, իսկ մինչև 15․05․2001թ․ զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանձ իրավունք հաստատող փաստաթղթերի 180․6 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Ռազմիկ Սեդրակի Սահակյանին և մինչև 15․05․2001թ․ վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը։
3․ Ստեփանավան քաղաքի 06-007-0143-0010 ծածկագրի 0․07806 հա բնակելի կառուցապատման հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15․05․2001թ․ կառուցված՝ 123․6 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 125․5 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 75․2 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Ռազմիկ Սեդրակի Սահակյանի սեփականության իրավունքը։
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։