Հիմք ընդունելով Արթուր Շավարշի Սարգսյանի դիմումը՝ Ռումինական փողոց թիվ 30/8 հասցեի 0.002 հա կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին, 26.07.2018թ. թիվ 26072018-06-0034 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածի 3-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է` 1. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Ռումինական փողոց 30/8 հասցեի, 06-007-0116-0026 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից և նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործող Արթուր Շավարշի Սարգսյանին:
2. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի, վերը նշված հողամասը հանել ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից: Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասի ուղղակի վաճառքով օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Համայնքի ղեկավարին գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Արթուր Շավարշի Սարգսյանին և սահմանված կարգով նրա հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Հողամասի օտարման գինը սահմանել՝ Ստեփանավան քաղաքի հողամասերի կադաստրային արժեքը՝ 1 քմ հողամասի համար 528.0 /հինգ հարուր քսանութ/ ՀՀ դրամ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |