Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլանը` համաձայն հավելվածի:
2. Մինչև 2025 թվականի հունվարի 31-ը սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի համաձայն մշակել ու հաստատել համայնքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2025 թվականի նախապատրաստման հիմնական միջոցառումների պլանը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին՝ ապահովել սույն որոշման ծանոթացումը կատարողներին:
4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պլանի միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետին: